Թբիլիսիի նորընտիր քաղաքապետի կինը՝ ոճի խորհրդանիշ

Oct 28, 2017 Comments Off on Թբիլիսիի նորընտիր քաղաքապետի կինը՝ ոճի խորհրդանիշ

Անցյալ շաբաթ Վրաստանի մայրաքաղաքի բնակիչներն ընտրեցին քաղաքապետ՝ նախկին ֆուտբոլիստ Կախաբերա Քալաձեին: Վերջինս համարվում է ժամանակակից ամենահմայիչ քաղաքական գործիչներից մեկը, իսկ նրա կինը՝ Անուկի Արեշիձեն, կարող է մրցել քաղաքական գործիչների ամենաոճային տիկնանց հետ: Անուկին սեփական «Anouki» բրենդի դիզայներն է և Վրաստանում համարվում է ոճի խորհրդանիշ: Նրա ինստագրամյան էջն ունի ավելի քան 165 հազար հետևորդ: Նրան հաջողվում է նաև նորաձևության ցուցադրությունները համատեղել երեք որդիների դաստիարակության հետ: Լուսանկարներից դատելով՝ քաղաքապետի կինը շատ համարձակ է, սիրում է փոփոխություններ և չի վախենում ստեղծագործել:

ինստագրամի էջը՝

https://www.instagram.com/anoukigold/

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: