«Ինձ ասում են, որ ուժեղ տղա լինեիր, պիտի դնեիր ու ճակատից գյուլլեիր»

Oct 27, 2017 Comments Off on «Ինձ ասում են, որ ուժեղ տղա լինեիր, պիտի դնեիր ու ճակատից գյուլլեիր»

Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի, պնդմամբ՝ հոկտեմբերի 27-ի պատվիրատուների ցանկում Ռոբերտ Քոչարյանի անունը շրջանառվել է հենց իր մեղքով. «Ռոբերտ Քոչարյանը և իր հետիշխանության եկած վարչակազմը, ներառյալ՝ այդ ժամանակվա  Ազգային ժողովը, ոչինչ չարեցին գործը բացահայտելու, իսկ Քոչարյանն իր թիմով ամեն ինչ արեց գործը կոծկելու ուղղությամբ»։

Հոկտեմբերի 27-ից հետո պաշտոնանկ եղան պաշտոնյաներ, որոնց թվում՝ Սերժ Սարգսյանը. «Հասարակությունն արդեն հետևություն արել է, մեղավորներին գտել է, ու ինձ էլ ասում է, որ ուժեղ տղա լինեիր, պիտի դնեիր ու ճակատից գյուլլեիր, բայց ես այդ մոտեցման կողմնակիցը չեմ։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք գործող իշխանություններին այդ հարցերը տալու են, բայց այդ հարցերը պիտի տադատարանը ու իրենք պիտի կարողանան դատարանում այդ հարցերին պատասխանել: Ես գտնում եմ, որ էս համակարգի դեպքում, էս դատական և քննչականհամակարգի դեպքում, որոնք հոկտեմբերի 27-ից հետո նույն ակտիվությամբ նաև կոծկեցինմարտի 1-10 զոհերի գործը, էնպիսի կապերով են իրենց հետ կապված այսօրվա դրությամբ ցանկացած հարց որ բարձրացնես, էդ խնդրում լուծումներ չի տալու»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: