Ռուսաստանն ընդլայնել է պատժամիջոցային մթերքների ցանկը

Oct 27, 2017 Comments Off on Ռուսաստանն ընդլայնել է պատժամիջոցային մթերքների ցանկը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել ԱՄՆ–ից, ԵՄ–ից, Կանադայից, Ուկրաինայից, Ավստրալիայից, Նորվեգիայից, Ալբանիայից, Իսլանդիայից, Չեռնոգորիայից և Լիխտենշտեյնից ներկրվող արգելված ապրանքների ցուցակը ընդլայնելու մասին,  Համապատասխան կարգադրության տեքստը զետեղվել է կառավարության մամուլի կայքում:

Ցուցակում են հայտնվել կենդանի խոզերը, խոշոր եղջերավոր անասունների թարմ, սառեցված կամ պաղեցրած սննդային ենթամթերքները, խոզերը, գառները, այծերը, ձիերը, էշերը, ջորիները,  թարմ, սառեցված կամ պաղեցրած աղ դրած, չորացրած կամ ապխտած խոզի ճարպը, ընտանի թռչունների ճարպը, խոշոր եղջերավոր անասունների ճարպը, կենդական յուղը և այլն, հայտնել են կառավարությունից։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: