Իսրայելում ձիթենու ծառ են նվիրել Շառլ Ազնավուրին (լուսանկարներ, տեսանյութ)

Oct 27, 2017 Comments Off on Իսրայելում ձիթենու ծառ են նվիրել Շառլ Ազնավուրին (լուսանկարներ, տեսանյութ)

Հոկտեմբերի 27-ին Իսրայելի Նվէ Շալոմ բնակավայրում աշխարհի Արդարներին նվիրված պուրակում ձիթենու ծառ է նվիրվել նշանավոր ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրին։

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ ծառը նվիրվել է շանսոնիեին «հրեական Ողջակիզման ժամանակ Ազնավուրյան ընտանիքի կողմից հրեաներին փրկելու համար»։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: