Ստեփանակերտում վիրահատել են ապրիլյան պատերազմում հաշմված զինվորին. նա ինքնուրույն կքայլի

Oct 27, 2017 Comments Off on Ստեփանակերտում վիրահատել են ապրիլյան պատերազմում հաշմված զինվորին. նա ինքնուրույն կքայլի

ԱՀ առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականցրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Չարչյանն ասել է, որ հայրենիքի պաշտպանության ժամանակ երիտասարդը ծայրահեղ ծանր վիրավորում էր ստացել որովայնի, կրծքավանդակի խոռոչի, կոնքազդրային հոդի հատվածներում:

Առաջին իսկ կանչով, ըստ մեր զրուցակցի, «Իզմիրլյան» կենտրոնի լավագույն մասնագետների հետ ժամանել են Ստեփանակերտ, որպեսզի տեղի մասնագետների հետ իրականացնեն այս բարդ վիրահատությունը՝ հույս ունենալով, որ մի քանի ամիս հետո Էրիկը կկարողանա քայլել:

«Առաջին էտապով կատարվել է կյանքին սպառնացող վերքերի ապաքինում, հեռացվել է երիկամ, որովայնում աղիքների որոշակի ռեզեկցիա է կատարվել: Վիրահատությունը անցել է առանց բարդությունների, և պլաստիկ վիրահատությունների արդյունքում Էրիկը մեկ ու կես տարի տևած անշարժությունից հետո կարողանա ինքնուրույն քայլել»,- ասել է Ա. Չարչյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: