«Ա՛յ մարդ, ի՞նչ եք ուզում». Շարմազանով

Oct 27, 2017 Comments Off on «Ա՛յ մարդ, ի՞նչ եք ուզում». Շարմազանով

«Օրենքով սահմանված կարգով ես ներկայացել եմ զինկոմիսարիատի բոլոր կանչերին, օրենքով սահմանված կարգով չեմ զորակոչվել բանակ: Դրա համար կան պատճառներ, որոնց մասին կարող եք իմանալ Պաշտպանության նախարարությունից կամ զինկոմիսարիատից: Ես չեմ խուսափել ծառայությունից:Տարկետման իրավունքից չի օգտվել, այլ օգտվել է բացառապես ուսանող ժամանակ, երբ ընդունվել է բուհ:Բայց բուհն ավարտելուց հետո, այո, ես պաշտպանել եմ, գիտությունների թեկնածու եմ, այսօր էլ գործող դասախոս եմ, և այնպես չի, որ պաշտպանել ու մոռացել եմ դասախոսական աշխատանքը, բայց իմ պաշտպանությունը չի եղել ստացիոնար ասպիրանտուրայի հաշվին: Այսինքն` ես պետությունից տարկետման չեմ արժանացել և չեմ ստացել բանակ չգնալու արտոնությունը, ես ունեցել եմ այլ պատճառ, որը զինկոմիսարիատը և համապատասխան կառույցներն են որոշել, և երբ կանչել են ես ներկայացել եմ»,- ԱԺ-ում  լրագրողների հետ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պարզաբանելով բանակում իր զինծառայության մասին հարցերը:

«Ես զինապարտության տարիքում` մինչև 27 տարեկանը, ոչ մի վայրկյան, ոչ մի րոպե չեմ բացակայել և երբ կանչել են, պարտաճանաչ ներկայացել եմ: Այսօր էլ ունեմ զինգրքույկ, պահեստազորի շարքային եմ :

Ընդդիմության շարքերում էլ կան անձինք, որոնք օրենքով սահմանված կարգով չեն ծառայել, մեկը 2 եղբայր ունի, 3-րդն է և չի ծառայել, մյուսը պաշտպանել է՝ չի ծառայել:Եթե դասալիք են, բոլորն են դասալիք: Բայց իմ կարծիքով` նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ծառայել, նրանք դասալիքներ չեն: Պետք է հարգենք այդ ամեն ինչը, ոչ թե միայն ստվերը գցենք իշխանության մեջ»,-ասաց նա:

Թե ինչո՞ւ են չծառայած անձինք գերակշռություն իշխանության ներկայացուցիչների մեջ, Շարմազանովը պատասխանեց, որ իշանությունը մեծամասնություն է. «Ե՛վ ընդդիմության մեջ կան չծառայածներ, և՛ իշխանության մեջ կան չծառայածներ»:

Հարցին, որ այսուհետ պաշտոնյանների որդիները կտարվե՞ն առաջնագիծ, Է.Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ա՛յ մարդ, ի՞նչ եք ուզում պաշտոնյաների որդիներից: Եթե պաշտոնյայի որդին լավ ֆիզիկոս է, կամ ավարտել է ու սպա է, ինչո՞ւ պետք է գնա առաջնագիծ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: