Ազնավուրը Ռիվլինին հարցրել է՝ ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. «Ազատություն»

Oct 26, 2017 Comments Off on Ազնավուրը Ռիվլինին հարցրել է՝ ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. «Ազատություն»

Այսօր Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: Հիմնադրամի նախագահ Բարուխ Տենենբաումը շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգևատրեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեին, նաև նրա քրոջը՝ Աիդային, ում փոխարեն պարգևը ստացավ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը: Հիմնադրամի ներկայացուցիչները բացեցին այս միջոցառումը՝ ներկայացնելով հրեա պրոֆեսոր, ցեղասպանագետ, հայ ժողովրդի բարեկամ Յաիր Աուրոնի մեկամյա աշխատանքը, որի ընթացքում նա գրի էր առել Ազնավուրի ընտանիքի պատմությունը, Շառլ Ազնավուրի ծնողների՝ Միշայի ու Քնարի, ինչպես նաև հենց իր ու քրոջ սխրանքները Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Պատերազմի տարիներին Ազնավուրյանները Փարիզում աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին և ապաստան էին տրամադրել թե՛ հայերին և թե՛ հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը:

Արտյոմ Չերնամորյան,

Երուսաղեմ

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: