«ԱԺ շենքում խրամատ փորողների տեսե՞լ եք»

Oct 26, 2017 Comments Off on «ԱԺ շենքում խրամատ փորողների տեսե՞լ եք»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններից հետո «Ելք»-ը դիմել է ՊՆ-ին եւ գնացել դիրքեր՝ կամավորական աշխատանքներ կատարելու: «Տեւական ժամանակ՝ մոտ մեկ ամիս, մեր կամավորներն ինժեներական աշխատանքներ են կատարել՝ խրամատներ են փորել»,-նշեց նա՝ անդրադառնալով այն հարցին, թե ՊՆ-ից ստացած ինչ պատվոգրի մասին էր այսօր ակնարկում նախարար Վիգեն Սարգսյանը, երբ նկատի ուներ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանին, որը չի ծառայել եւ զբաղվել է գիտությամբ:

«Խայտառակությո՞ւն է Միրզոյանի արածը…որ մարդը գիտնական է, համ էլ՝ խրամատ է փորել, ուրեմն դա խայտառակությո՞ւն պետք է համարվի: Քանի՞ հոգի է այստեղից խրամատ փորել:

ԱԺ շենքում խրամատ փորողների տեսե՞լ եք», ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: