Վարչապետը դժգոհ է իր հանձնարարականների կատարումից

Oct 26, 2017 Comments Off on Վարչապետը դժգոհ է իր հանձնարարականների կատարումից

« 2017 թվականին ծրագրվել և ընթացքում են գտնվել մի շարք միջոցառումներ՝ ուղղված գործարար  ոլորտի բարելավմանը: Օրենսդրական գործնական միջոցառումներից մի քանիսը իրագործվել է, սակայն հասարակության որոշ հատվածը դրանց մասին տեղեկացված չի, որոշ գործարարներին դրանք պատշաճ ներկայացված չեն, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն: Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, նոր տեխնոլոգիաների կիրառման խստորեն հետևելը բերում է լիարժեք փոփոխության: Այսինքն անհրաժեշտ է և ուղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական հետևողական մոնիթորինգը», –  Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անհրաժեշտ է, որ ՀՀ քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր հնարավորություններից, հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, տեղականքների համար չհասնի պատկան գրասենյակներ և այլ,ասաց նա:

Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե կարճաժամկետ, թե երկարաժամկտ միջոցառումնեի փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարանցման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:

«Ես խնդրել եմ պարոն Գաբրիելյանին մոտ օրերս կազմակերպի խորհրդակցություն, քանի որ մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում, տեղերում իրագործվում են մասամբ կամ ոչ լիարժեք, կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացրածով՝ դա ոնց պետք է կատարվի», – ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: