Գողացել են Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը

Oct 25, 2017 Comments Off on Գողացել են Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը

ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձը հաստատող փաստաթղթերի գողության փաստով:

Ինչպես տեղեկացնում է ntv.ru-ն, 81-ամյա դերասանի խոսքով՝ անձնագիրը կարող են գողացած լինել իր թատրոնում:

Ինչպես նշվում է՝ երեկ դերասանը դուրս է գրվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկից, ուր հոկտեմբերի 10-ին տեղափոխվել էր կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ընտանեկան վեճի հետևանքով ինքնազգացողության վատացման պատճառով:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: