Մխիթարյանի անարգանքը Մոուրինյոյին

Oct 25, 2017 Comments Off on Մխիթարյանի անարգանքը Մոուրինյոյին

«Metro»-ն անդրադառնալով նրան` թե ով ում օգտին է քվեարկել  ՖԻՖԱ-ի  վարկածով տարվա լավագույնների ընտրության ժամանակ, ընթերցողների ուշադրությունը հրավիրում է հատկապես Հենրիխ Մխիթարյանի քվեարկության վրա:

Հիշեցնենք,որ «Ռեալի» և  Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Զինեդին Զիդանը` լավագույն մարզիչ:

«Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստները սովորաբար քվեարկում են հենց իրենց մարզիչների օգտին: Օրինակ, «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը քվեարկել է Անտոնիո Կոնտեի օգտին, բայց Մխիթարյանը Մոուրինյուի օգտին քվեարկելու փոխարեն` նախապատվությունը տվել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, չնայած նրան, որ Մոուրինյուն էլ նախորդ մրցաշրջանում 3 տիտղոս է նվաճել: Այս կերպ, Մխիթարյանն անարգել է պորտուգալացուն»,- գրել է կայքը:

Մխիթարյանի քվերակություն ուներ այսպիսի տեսք.

1. Զինեդին Զիդան, Մադրիդի «Ռեալ»

2.Մասիմիլիանո Ալեգրի, «Յուվենտուս»

3.Լեոնարդո Ժարդիմ, «Մոնակո»

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: