«Կա՛մ բոլորը ունեն տարկետում, կա՛մ ոչ ոք չունի».սկզբունքային նախարարի մոտեցումը

Oct 25, 2017 Comments Off on «Կա՛մ բոլորը ունեն տարկետում, կա՛մ ոչ ոք չունի».սկզբունքային նախարարի մոտեցումը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակհարց ուղղեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` արդյոք վերջինս հանդիպել է բողոքող ուսանողների հետ, որոնք դժգոհում են ակադեմիական տարկետման մասին՝ օրենքով առաջարկվող փոփոխությունից։

Վերջերս հանդիպել եմ  բազմաթիվ ուսանողների հետ, սակայն չգիտեմ` ձեր  նշած ուսանողները եղե՞լ են, թե ոչ,պատասխանեց նախարար Վիգեն Սարգսյանը:

Մանե Թանդիլյանը նշեց նաև, որ բողոքող ուսանողները առաջարկում են, որ, օրինակ, տարկետման քանակը կրճատելը լինի ռոտացիոն կարգով:

«Դա արդեն մեկ այլ խնդիր է առաջացնելու։Նեղանալու է ոսկե երիտասարդության այն շրջանակը, որոնք այդ քիչ տարկետումից կարողանալու են օգտվել. ես դեմ եմ դրան՝ կա՛մ բոլորը ունեն տարկետում, կա՛մ ոչ ոք չունի, դա է իմ սկզբունքային մոտեցումը»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Նա նշեց, որ օրենքի նախագծի նպատակն է ապահովել 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության դրույթների իրացումը:

«Օրենքը նաեւ իրավական հիմքեր է ստեղծում լայն քննարկում անցած եւ այլ քաղաքական փոփոխությունների իրականացման համար: Փոփոխություններ են կրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, զորկոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերությունները»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը նշեց, որ ըստ այդ փոփոխությունների, զորակոչի հայտարարման իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը. «Ուսման տարկետումը փոխկապակցվում է հետագա ծառայության տեսակի հետ. բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ եւ ուսման փոխհատուցում»:

Նրա խոսքով, ըստ այդ փոփոխությունների, քաղաքացին, որն ընդունվում է ռազմական ուսումնական հաստատություն, կարող է ունենալ ընտրության հնարավորություն. «Կարող է 20-ամյա պայմանագիր կնքել զինված ուժերում ծառայելու հետ կապված, որը սոցիալական երաշխիքներ է տալիս, կարող է նաեւ 10 տարվա պայմանագիր կնքել»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: