Կարեն Կարապետյանը Դոն Պիպոյի օգնությամբ մոբիլիզացնում է գողականներին

Oct 25, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանը Դոն Պիպոյի օգնությամբ մոբիլիզացնում է գողականներին

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի իր քաղաքական ծրագրերի համար փորձում է մոբիլիզացնել Ռուսաստանի հայկական քրեական և գործարար ավելի մեծ շրջանակ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի տարածքում վարչապետի շահերի պաշտպանության գործին լծվել են քրեական աշխարհում հայտնի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսո) և Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո): Մեզ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հայ համայնքի ոչ բոլոր ներկայացուցիչներն են պատրաստ լծվել Կարեն Կարապետյանի օգտին լոբբիստական ջանքերին, նրանց շարքում են մասնավորապես Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու ախալքալաքցիների «առաջնորդ» Նորիկ Թևանյանը (ախալքալաքցի Նորոն)»:

Մանրամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: