«Ստացվում է՝ միայն ունենք պետ ու նրա աշխատակազմը». օրենքը թերի է՞

Oct 24, 2017 Comments Off on «Ստացվում է՝ միայն ունենք պետ ու նրա աշխատակազմը». օրենքը թերի է՞

ԱԺ-ում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պաշտպանության մասին» մայր օրենքը, որով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ կնշանակվի 5 տարի ժամկետով:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի՝ մինչեւ 2–րդ ընթերցում կքննարկեն ու կներկայացնեն առաջարկություն:

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքում կան բացեր. «Օրենքի նախագծում չի նշվել՝ ինչ է գլխավոր շտաբը, չկա նկարագրություն: Ստացվում է՝ միայն ունենք պետ ու նրա աշխատակազմը: Իմ պատկերացմամբ՝ ԶՈՒ ԳՇ-ն պետք է ուղեղային կենտրոնը լինի, մինչդեռ չգիտենք՝ այն տեղակալներ ունի՞, թե ոչ: Օրենքով ԶՈՒ ԳՇ-ն պետք է չեզոքություն պահպանի ու քաղաքական պրոցեսներում չներգրավվի, սակայն հակառակ պատկերն ենք ունեցել միշտ»:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ ԶՈՒ ԳՇ կառուցվածքը օրենքով չի սահմանվում, այլ՝ Կառավարության որոշմամբ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: