Լևոն Հայրապետյանի թաղման արարողությանը Հայաստանից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցել

Oct 24, 2017 Comments Off on Լևոն Հայրապետյանի թաղման արարողությանը Հայաստանից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի թաղման արարողությանը հայրենի քաղաքական էլիտայից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցել, ներկա է գտնվել միայն Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ-ի կրտսեր եղբայրը։

Մինչդեռ հայ քաղաքական էլիտան մեծ սիրով մեկնում է երկրից երկիր՝ հարսանիքների, ծնունդների կամ այլ խնջույքների մասնակցելու։ Ընդամենը վերջերս մեծ պատվիրակություն էր մեկնել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին մասնակցելու համար։

Ի դեպ, նախագահականը ցավակցական հեռագիր էլ չհղեց Հայրապետյանի մահվան առիթով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: