«Ուզում ենք տեսնել՝ կալանավորի մատները կտրե՞լ են, թե՞ չէ». Փաշինյանի նախագիծը

Oct 24, 2017 Comments Off on «Ուզում ենք տեսնել՝ կալանավորի մատները կտրե՞լ են, թե՞ չէ». Փաշինյանի նախագիծը

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց իր առաջարկը՝ փոփոխություն կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում: Գործող օրենքը սահմանում է` ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել ՔԿՀ՝ առանց հատուկ թույլտվության, մինչդեռ գործնականում դա չի իրացվում:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրենքով ԱԺ պատգամավորները կալանավորների և ձերբակալվածների պահման վայրեր անարգել մուտքի ու ելքի իրավունք ունեն:

Նրա խոսքով՝ սակայն կիրառական պրակտիկայում հաճախ այս իրավունքը սահմանափակվում է. «Օրինակ՝ ընտրողը զանգում է պատգամավորին, ասում է՝ ամուսինս քրեակատարողական հիմնարկում է, և մարդուս եղունգները քաշել են, մատները կտրել են, խոշտանգել են, պատգամավորն ուզում է տեսնել՝ այդ կալանավորված անձի մատները տե՞ղն են, թե՞ չէ: ՔԿՀ-ն արգելում է, որովհետև քննիչը արգելել է տեսակցությունը այս կալանավորված անձի հետ: Բայց մենք տեսակցություն չենք ուզում»:

Օրինակ, ընտողը՝ կինը զանգում է պատգամավորին, ասում է ամուսինս ՔԿՀ-ում է եւ կոպիտ օրինակ եմ բերում՝ եղունգները քաշել են, մատները կտրել են: Պատգամավորը գնում մտնում է քրեակատարողական հիմնարկ եւ ասում է՝ այսպիսի ահազանգի վրա ենք եկել եւ ուզում եմ տեսնել՝ կալանավորված անձի եղունգները, մատները տեղում են, թե՞ չէ: ՔԿՀ-ն արգելում է: Ասում է՝ քննիչն արգելել է տեսակցությունները: Մենք ասում ենք՝ տեսակցություն չենք ուզում, ուզում ենք տեսնել՝ այդ մարդու մատները կտրե՞լ են, թե՞ չէ, խոշտանգե՞լ են, թե՞ չէ: Այդ մարդը կենդանի՞ է, թե՞ չէ, ձեռը ջարդա՞ծ է, թե՞ չէ, սովի՞ է մատնված, սննդից զրկվա՞ծ է, թե» չէ: Արհեստական խոչընդոտներ են ստեղծվում»:

Պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ պատգամավորի՝ ՔԿՀ այցելելը պետք է նպատակ ունենա ուսումնասիրել սանիտարահիգիենիկ պայմանները, դեղորայքի առկայությունը, ճաշի որակը եւ նմանատիպ այլ խնդիրներ: ՔԿՀ-ում պատգամավորը կկարողանա հաղորդակցվել այն կալանավորների հետ, որոնք ունեն դժգոհություններ:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը նախագծի քվեարկությունից առաջ հորդորեց այն մտցնել օրակարգ, զուտ հնչեցնեն իրենց տեսակետները. «Մենք ընդամենը ուզում ենք բովանդակային քննարկում հրահրել, որի արդյունքում կարող են նաեւ կողմ քվեարկել, կարող են նաեւ դեմ քվեարկել: Մեզ զրկում եք լսված լինելու իրավունքից»: «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս հակասահմանադրական որոշումը Հրայր Թովմասյանից է գալիս, երբ նա նախարար էր, այս մոտեցումն է որդեգրել, հիմա էլ ԱԺ հանձնաժողովի նախագահն է, նորից շարունակում է նույնը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: