Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Oct 24, 2017 Comments Off on Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«The Best»-ի փոխանցմամբ,Լոնդոմ կայացած  ՖԻՖԱ-ի ամենամյա Գալա մրցանակաբաշխության ժամանակ   երկրապագուների քվեարկության արդյունքով «Պուշկաշ»-ի անվան մրցանակին  էարժանացել  «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն:

Տարվա լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդներից լավագույնը ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեզին Զիդանը:

2017 թվականի լավագույն դարպասապահն է Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ՖԻՖԱ-ի տարվա լավագույն երկրպագուններ՝«Սելթիկ»-ի երկրպագուները:

Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչը Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Սարիան Վիգմանը:

«Արդար խաղի» մրցանակին արժանացավ Ֆրանսիս Կոնեն՝ նա խաղադաշտում փրկել է թիմակցի կյանքը:

Տարվա խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին՝ Ջանլուիջի Բուֆֆոն, Դանի Ալվես, Մարսելո, Սերխիո Ռամոս, Բոնուչի, Լուկա Մոդրիչ, Թոնի Կրոս, Անդրես Ինիեստա, Լեոնել Մեսսի, Նեյմար, Ռոնալդու:

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի դարձավ Նիդեռլանդների ազգային թիմի ֆուտբոլիստ Լիկե Մարտենսը ,իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: