Գայանե Սողոմոնյանի մասնավոր դպրոցի հարցը հասավ դիվանբաշուն

Oct 24, 2017 Comments Off on Գայանե Սողոմոնյանի մասնավոր դպրոցի հարցը հասավ դիվանբաշուն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դիմել դատախազություն, որպեսզի վերջինս պարզի, թե Գրիբոյեդովի անվան համար 41 դպրոցից «Վարդանանք» կրթահամալիրին տարածք հանձնելու գործընթացում արդյոք կա՞ կոռուպցիա:

Կրթահամալիրն, ինչպես հայտնի է, կապվում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի և նրա ամուսնու՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի անվան հետ:

«Ավելի քան մեկ ամիս առաջ, խոսելով օպտիմալացվող դպրոցների մասին, մտահոգություն էի հայտնել, որ օրինակ թիվ 41 դպրոցը սեփականության կամ երկարատև վարձակալության տրվելու էր Իշխան Զախարյանի և նրա կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության նախկին պետ) անվան հետ կապվող «Վարդանանք» կրթահամալիրին: Ցավոք, այդ դպրոցի մի մասնաշենքը դեռ 2012 թվականին 20 տարով տրվել էր այդ կրթահամալիրին… Այս հարցով դիմելու եմ դատախազություն՝ քննարկելու, թե արդյո՞ք այստեղ կա կոռուպցիա, թե՞ ոչ, որովհետև այդ ժամանակ Սողոմոնյանը ղեկավարել է վերոնշյալ վարչությունը»,- նշում է Արայիկ Հարությունյանը:

Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան N 41 դպրոցը մեկն է վերջերս օպտիմալացված հանրակրթական հաստատություններից: ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի որոշման համաձայն՝ կրթօջախը վերակազմակերպվել է՝ միացվելով Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոցին:

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի գրավոր հարցմանը քաղաքապետարանից պատասխանել են, որ համար 41 դպրոցի շենքում նախատեսվում է հիմնել մանկապարտեզ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: