Սաակաշվիլին հայտնում է օրը

Oct 23, 2017 Comments Off on Սաակաշվիլին հայտնում է օրը

Գերագույն ռադայի շենքի դիմաց ցույցերը կշարունակվեն մինչև նոյեմբերի 7-ը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին:

«Հաջորդ շաբաթների ընթացքում մենք պետք է վերակառուցենք այդ հարապարակը և դարձնենք հանգիստ, հզոր, անվտանգ վայր: Մենք կայցել ենք ուկրաինական մի շարք քաղաքներ, որպեսզի բոլորին հայտնենք մեր տեսակետն այն մասին, թե ինչ է կատարվում երկրում և իրավիճակի բարելավման առաջարկներ կան»,- նշել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Ռադայի շենքի դիմաց ցույցերն սկսվել են հոկտեմբերի 17-ին: Ցույցի մասնակիցները պահանջում են ընդունել պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենքը, հակակոռուպցիոն դատարան ստեղծել և փոփոխել ընտրական օրենսդրությունը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: