ՀՀ Զինված ուժերի ԳՇ պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Oct 23, 2017 Comments Off on ՀՀ Զինված ուժերի ԳՇ պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կմասնակցի «Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար» խորագրով համաժողովին:

Մոտ 90 պետությունների բարձրագույն զինվորականների` զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձեւաչափով անցկացվող համաժողովը միտված է տարբեր տարածաշրջաններում ծայրահեղական եւ ահաբեկչական կազմակերպությունների դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, ջանքերի համադրմանն ու ներդաշնակեցմանը:

Հոկտեմբերի 24-ի երեկոյան գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնից կմեկնի Վիսբադեն (ԳԴՀ)՝ Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: