«Ես ընդունում եմ, որ սխալ մարդկանցից եմ հետաքրքրվել». «Իգլայի» գործ

Oct 23, 2017 Comments Off on «Ես ընդունում եմ, որ սխալ մարդկանցից եմ հետաքրքրվել». «Իգլայի» գործ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է «Իգլա»-ի գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի քննությունը:Գաբրիելյանը նախ պատասխանեց դատախազի հարցերին, որից հետո մեղադրող դատախազը մի շարք հակասություններ արձանագրեց:

Դատավորի հարցին, թե ամբաստանյալը Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին պատվիրել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը ամբողջական ձևով, թե ոչ, ամբաստանյալը հայտարարեց. «Ես պատվեր չեմ տվել, ես հետաքրքրվել եմ ու ընդունում եմ, որ սխալ մարդկանցից եմ հետաքրքրվել»:

Նշենք, որ Արմեն Պողոսյանին էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: