«Հրաչը շուլեռ, շան որդի է … ». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ

Oct 23, 2017 Comments Off on «Հրաչը շուլեռ, շան որդի է … ». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ

«Իգլա»-ի գործով դատաքննությանը ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նշեց, որ բարձր ճնշում ունի և կխոսի նստած: «Զինվորական եմ, կոչումով փոխգնդապետ և որոշել եմ զենք գնել բանակին նվիրելու համար:

Այդ մասին հայտնել եմ Արմեն Պողոսյանին, որն էլ հայտնել է, որ Հրաչյա Մայիլյանը կարող է օգնել:   Մայիլյանը խոստացել է 50 հազար դոլարով ձեռք բերել «Իգլա» տեսակի հրթիռ: Ես էլ որոշել եմ  հրթիռը գնել և նվիրել հայոց բանակին:Այդ մասին չեմ խոսել  խոսել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Ավելի ուշ միայն խորհրդի համար դիմել եմ նրան ու ցույց տվել հրթիռը:

Բաբայանը ասաց, որ դա հրթիռ չի, այլ տրուբա, լոմ ու բանի պետք չէ: Ես էլ Ժորիկին ասեցի էտ մասին: Ասեցի, որ էտ մայմունը՝ Հրաչը խաբումա»,-նշեց Գաբրիելյանը:

«Հրաչը շուլեռ, շան որդի է ու րոպեն մի բան էր խոսում: Ես ինչ իմանայի ինչ խաղա խաղում»,նման արձագանք տվեց Սամվել Բաբայանի շահերի պաշտպանի հարցին, թե Գաբրիելյանը գիտեր, որ հրթիռի մնացած մասերը Հրաչյա Մայիլյանի մոտ են:

Հարցին, թե Սամվել Բաբայանի հետ գումարի մասին խոսակցությունը ինչին էր վերաբերվում, Սանասար Գաբրիելյանը պատասխանեց. «Ես Սիբիրում տախտակի ցեխ ունեմ ու շտաբի համար ծախսվող գումարները էտ գործից էին գալիս: Դրա մասին ենք խոսել»:

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: