Երեխայի վաճառքի գործով մայրը որպես կասկածյալ է ներգրավվել

Oct 21, 2017 Comments Off on Երեխայի վաճառքի գործով մայրը որպես կասկածյալ է ներգրավվել

32-ամյա կնոջ կողմից իր մանկահասակ երեխային վաճառելու դեպքով նոր զարգացումներ կան. մանկահասակ երեխայի կենսաբանական մայրը որպես կասկածյալ է ներգրավվել:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հոկտեմբերի 20-ին երեխայի առք ու վաճառքի գործով մայրը որպես կասկածյալ է ներգրավվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. հոկտեմբերին կինը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում լույս աշխարհ է բերել տղա երեխա և չի կարողացել հոգալ երեխայի խնամքը։ Կենսաբանական հայրն էլ օգնելու փոխարեն երեխային խնամող ընտանիք է գտել։ Նա երեխայի մորը ծանոթացրել է մեկի հետ, ում միջոցով էլ կատարվել է նորածնի վաճառքը։

Միջնորդը գտել է մի ընտանիք. ամուսնական զույգը երեխա չի ունեցել և ցանկություն է հայտնել որդեգրել փոքրիկին, իսկ երեխայի մայրը երեխային այդ զույգին հանձնելու դիմաց պահանջել է 200 000 ՀՀ դրամ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: