Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Oct 21, 2017 Comments Off on Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրորդները հերթական ոսկե մեդալը նվաճեցին Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մինչեւ 20 տարեկան ծանրորդների +105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 197 կգ ծանրաձող եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում 2016թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 236 կգ արդյունքով նույնպես գրավեց առաջին տեղը: Այդպիսով, մեր ծանրորդը երկամարտի 433 կգ ցուցանիշով ճանաչվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Երկորդ տեղը զբաղեցրած վրացի Գեորգի Չխեիձեն 17 կիլոգրամով ետ մնաց Սիմոն Մարտիրոսյանից:

Հայաստանի ծանրորդներից վերջինը մրցասպարեզ կմտնի 2016թ օլիմպիական խաղերի մյուս բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, որը ուժերը կփորձի մինչեւ 23 տարեկան ծանրորդների գերծանր քաշային կարգում:

Լուրեր, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: