Հրաշալի տղա էր, աշխատող, արարող ընտանիքից. նախօրեին զոհված Արամ Խաչատրյանը Վայոց ձորի Ռինդ գյուղից էր

Oct 21, 2017 Comments Off on Հրաշալի տղա էր, աշխատող, արարող ընտանիքից. նախօրեին զոհված Արամ Խաչատրյանը Վայոց ձորի Ռինդ գյուղից էր

Հոկտեմբերի 20-ին զոհված ՊԲ զինծառայող Արամ Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղից էր:

Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքից էր, ընտանիքի հիմնական ապրուստի միջոցը հողագործությունն է: Նա ապրում էր հոր, մոր, պապի և մեծ եղբոր հետ:

«Արամը հրաշալի երեխա էր, աշխատող, արարող, ամբողջ գյուղում հարգված ընտանիքից: Այս ցավալի լուրից հետո գյուղում բոլորը վշտի մեջ են: Նոր էլ տեղեկացանք, որ Արամի մարմինը Երևանից տեղափոխում են գյուղ»,- Tert.am-ի հետ զրույցում նշել է Ռինդի համայնքապետը:

Հուսիկ Սահակյանը նաև հայտնեց, որ Արամ Խաչատրյանը գալիք ամռանն արդեն պետք է զորացրվեր:

Մանրամասները՝ այստեղ.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: