Հոլանի բարձունքներում 2 ռումբ է ընկել

Oct 21, 2017 Comments Off on Հոլանի բարձունքներում 2 ռումբ է ընկել

The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանական բանակին հայտնում է,որ Իսրայելի կողմից վերահսկվող հատվածում՝ Հոլանի բարձունքներում, 2 ռումբ է ընկել՝ արձակված Սիրիայի տարածքից:

«Որոշ ժամանակ առաջ 2 ռումբ է ընկել Հոլանի բարձունքների հյուսիսային բաց տեղանքում: Տուժածների մասին հաղորդագրություն չի ստացվել: Իսրայելի Պաշտպանական բանակն ուսումնասիրում է տեղանքը:Ռումբը թռչել է բաժանարար գծով ըստ ամենայնի պատահաբար՝ կառավարական ուժերի և ընդդիմադիր ջոկատների միջև բախումների ժամանակ »,- հաղորդել են զինվորականները:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: