Արտակարգ դեպք Եղվարդում. ինքնաշեն վառարանի գազի արտահոսքից առաջացել է հրդեհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Oct 21, 2017 Comments Off on Արտակարգ դեպք Եղվարդում. ինքնաշեն վառարանի գազի արտահոսքից առաջացել է հրդեհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 7-րդ շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրդեհը առաջացել է ինքնաշեն վառարանից առաջացած գազի արտահոսքի պատճառով: Տեղում են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: