Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է

Oct 21, 2017 Comments Off on Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերահսկելու պարտականությունը դրված է Գագիկ Մարտիրոսյանի վրա:

Բայց վերջինս պարտականությունները կատարելիս լուրջ խնդիրների առաջ է բախվում, քանի որ վարչապետի կադրերը պարզապես մատնված են անգործության, և ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են աշխատել: Մեր տեղեկություններով՝ սա խիստ զայրացրել է Գագիկ Մարտիրոսյանին, և վերջինս իրավիճակը ներկայացրել է վարչապետին եւ հայտարարել, որ այլեւս չի կարողանում աշխատել ջահելների հետ:

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Մարտիրոսյանի հետ, սակայն ի պատասխան մեր հարցմանը՝ Մարտիրոսյանը հատարարեց, որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: