Վրաստանի ՆԳՆ ղեկավարը կոչ է արել չքաղաքականացնել կրակոցներն ադրբեջանցիների ուղղությամբ

Oct 20, 2017 Comments Off on Վրաստանի ՆԳՆ ղեկավարը կոչ է արել չքաղաքականացնել կրակոցներն ադրբեջանցիների ուղղությամբ

Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին հանրությանը կոչ է արել հրաձգությունը երկրի Մարնեուլի շրջանում իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության գրասենյակի մոտ չդիտարկել քաղաքական կոնտեքստում: Այս մասին հայտնում է Sputnik-ը:Նա նշել է, որ հետաքննությունն ուսումնասիրում է տեղի ունեցածի բոլոր հնարավոր տարբերակները:

Նախօրեին ուշ գիշերն անհայտ անձը կրակ է բացել կուսակցության՝ Մարնեուլի շրջանի նախընտրական շտաբի մոտ: Ականատեսները մոտ 10 կրակոցի ձայն են լսել: Հրաձգության հետևանքով 4 մարդ վնասվածք է ստացել:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: