«Հայաստանի համար բավական բարենպաստ դաշտ է ձեւավորվելու»

Oct 20, 2017 Comments Off on «Հայաստանի համար բավական բարենպաստ դաշտ է ձեւավորվելու»

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն այսօր կարծիք հայտնեց, որ նոյեմբերին համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանի համար բավական բարենպաստ դաշտ է ձեւավորվելու:

«Համաձայնագրի վավերացումը իրենից քաղաքական, տեխնիկական բնույթ է ներկայացնում, և  Եվրամիությունը պետք է ջատագովը լինի եւ անդամ-պետություններին խնդրի արագացնել վավերացումների գործընթացը»,- ասաց նա:

Թեւան Պողոսյանի խոսքով` Հայաստանն արդեն պետք է սկսի համաձայնագրով նախատեսված  բարեփոխումերի փաթեթների մշակումը, և եթե ամեն ինչ ճիշտ անենք, 2018 թվականը բավարար կլինի վավերացման գործընթացն ավարտելու համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: