«Նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը». Էդվարդ Նալբանդյան

Oct 20, 2017 Comments Off on «Նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը». Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում կայացած համատեղ քննարկումների շրջանակում Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկիին ներկայացրել է միջազգային իրավունքի՝ ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ու հայկական կողմի ջանքերը: 

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Ցավոք, Ժնեւում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետեւանքով երեկ հայ զինվոր է զոհվել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: