Լեւոն Հայրապետյանի հուղարկավորության օրն Արցախում տեղի կունենա սգո հավաք

Oct 20, 2017 Comments Off on Լեւոն Հայրապետյանի հուղարկավորության օրն Արցախում տեղի կունենա սգո հավաք

Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Լեւոն Հայրապետյանի հուղարկավորության օրը, Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղի կունենա սգո հավաք:

Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին, Մոսկվայի Հայկական եկեղեցում՝ Օլիմպիյսկի պողոտա 9 հասցեում։

Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ 12։00-ին, Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ Սերգեյ Մակեեւի փողոց 12 հասցեում։

Լեւոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: