Սեֆիլյանին հանրային պաշտպան կտրամադրվի

Oct 20, 2017 Comments Off on Սեֆիլյանին հանրային պաշտպան կտրամադրվի

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատարանը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական սանկցիա կիրառեց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի, հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի եւ Նինա Կարապետյանցի նկատմամբ՝ դատարանի դահլիճն առանց դատարանի թույլտվության լքելու համար:

Դատարանը դիմելու է Փաստաբանների պալատ՝ երեք պաշտպանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով:

Նախագահողը, քանի որ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը մնացել է առանց պաշտպանի, որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ Ժիրայր Սեֆիլյանին հանրային պաշտպանով ապահովելու համար:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: