«Ալյանս» ՍՊԸ-ի գրասենյակից. գողացել են չհրկիզվող պահարանն ու համակարգիչը

Oct 20, 2017 Comments Off on «Ալյանս» ՍՊԸ-ի գրասենյակից. գողացել են չհրկիզվող պահարանն ու համակարգիչը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Էդվարդ Սնխչյանը Ոստիկանության Կենտորանական բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 21։00-ից մինչև հոկտեմբերի 19-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Ռոստոմի փողոցի 28 հասցեում գտնվող «Ալյանս» ՍՊԸ-ի գրասենյակը և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը գրասենյակից տարել են նաև «նոթբուք» համակարգիչ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ -ետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ՍՊԸ-ն զբաղվում է պարֆյումերիայի ներմուծմամբ և, ըստ տեղեկությունների, չհրկիզվող պահարանում եղել է 800 հազարից 1 մլն դրամ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: