ԵՄ-ն հրաժարվել է ֆինանսավորել Թուրքիայի անդամակցությունը

Oct 20, 2017 Comments Off on ԵՄ-ն հրաժարվել է ֆինանսավորել Թուրքիայի անդամակցությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել առաջարկությամբ,ըստ որի Եվրամիության երկրները  համաձայնել են դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար:

«Մենք դիմել ենք Եվրահանձնաժողովին՝ առաջարկելով հանձնարարականներ մշակել փոփոխություններ կատարելու եւ անդամակցությանը նպատակամղված օգնության կրճատման վերաբերյալ»,- լրագրողներին հայտարարել է Մերկելը:

Այդ առաջարկությունը հիմնվում է Մերկելի այն մեղադրանքների վրա, որ Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները, ինչը չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցության չափանիշներին:

Ի աջակցություն ֆինանսավորման դադարեցման հանդես է եկել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, ով լրագրողներին հայտնել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները «դե ֆակտո սառեցված են» եւ նրա անդամակցության համար նախատեսված միջոցները պետք է վերաբաշխվեն այլ կարիքների համար: Գերմանիայի կանցլերն, այդուհանդերձ, հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցությունների անհապաղ դադարեցման հարցում «մեծամասնություն չկա»:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: