Սոցապում կոռուպցիան աներևակայելի չափերի է հասել

Oct 20, 2017 Comments Off on Սոցապում կոռուպցիան աներևակայելի չափերի է հասել

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կոռուպցիան ոչ միայն գնալով արմատացել է, այլեւ՝ հասել աներեւակայելի չափերի: Ու չնայած ամեն անգամ այնտեղ աղմկահարույց բացահայտումներին, միեւնույն է, չարաշահումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատել է ծառայության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին: Պատճառը բացահայտված ֆինանսական չարաշահումներն են: Հիմա այնտեղ ընթանում են ստուգումներ, եւ չի բացառվում, որ գործերը հայտնվեն իրավապահների մոտ: Հիշեցնենք, որ դեռ 2012թ. բացահայտվել էր, թե ինչպես այս ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ էր յուրացրել: 2015թ. ՎՊ-ն էր բացահայտել Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի սոցիալական 8 ծառայությունների տարածքային գործակալություններում ավելի քան 105 միլիոն դրամի չափով չարաշահում, եւ այսպես շարունակ»: Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: