Սա կրակոց էր Ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ. ՀՀԿ խոսնակ

Oct 20, 2017 Comments Off on Սա կրակոց էր Ժնևյան պայմանավորվածությունների ուղղությամբ. ՀՀԿ խոսնակ

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ  ՀՀԿ ՀՄ նիստից հետո լագրողներին հայտնեց, որ  քննարկել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր:

ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև    հակառակորդի կրակոցից  զինծառայողի մահվանը.

«Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, թե որն է իր խոսքի արժեքը, որ նա չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որ ընդունել էր Ժնևում: Ադրբեջանը ցույց է տալիս, որ սա կրակոց է ոչ թե  հայկական կողմի վրա, այլ սա կրակոց է Ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ: Գոնե հիմա պիտի արձագանք լինի միջազգային հանրությունից՝ ուղիղ ու հստակ»:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի մեղադրանքների մասին , թե նախագահ Սարգսյանը հանդիպման մանրամասները ներկայացրել է Ժնևի հայ համայնքի հետ հանդիպմանը,  ԱԺ փոխնախագահը դ  որակեց որպես իրականության հետ կապ չունեցող, անհեթեթ հայտարարություններ.«Նախագահը Ժնևի հայ հանրության հետ հանդիպման ժամանակ ասել է այն, ինչ մենք միշտ ասում ենք, նախագահի հայտարարությունը նորություն չէ, և դա ժնևյան պայմանավորվածությունների մանրամասների հետ ոչ մի աղերս չունի: Ադրբեջանական կողմը ոչ մի ասելիք չի ունեցել, նրանք ընկալման խնդիր ունեն, հակառակ դեպքում նման հայտարարություններ չէին անի»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: