Փոփոխություն՝ «Պետական նպաստների մասին» օրենքում

Oct 19, 2017 Comments Off on Փոփոխություն՝ «Պետական նպաստների մասին» օրենքում

ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «Պետական նպաստների մասին» օրենքում, որոնց համաձայն ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ:

Այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ըստ օրենքի ներկայացնող անձը կից ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի դեպքում կից ներկայացվում է նաև համապատասխան հաստատության ղեկավարի կողմից վավերացված լիազորագիրը:

Ինչպես նախարարն ասաց՝ նախատեսվում է ձևավորել նաև էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման օրենսդրական հիմքերը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: