Աբովյանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աբովյանում հայտնի առևտրականի տունը

Oct 19, 2017 Comments Off on Աբովյանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աբովյանում հայտնի առևտրականի տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ ԱրմենՄուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 հատկանիշներով։

Ինչպես հայտնում է Shamshyan,com-ը գրում է`  նշված քր.գործը հարուցվել է Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 4/2 շենքի բնակչուհի՝ 32-ամյա Լիլիթ Զարգարյանի բնակարանից երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր չափի գողության փաստով։ Այդ օրը, ժամը 09։15-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով նշված շենքի 2-րդ հարկում գտնվող թիվ 6-րդ բնակարանի դուռը բացելով՝ ներս են մտել այնտեղ և ննջասենյակից ստահակները գողացել են 3000 ԱՄՆ դոլար, 250 հազար դրամ և մոտ 2000-ից ավելի ոսկյա և արծաթյա զարդեր։

Տուժած Լ. Զարգարյանը զբաղվում է առևտրով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: