Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Oct 19, 2017 Comments Off on Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 77 կգ քաշային կարգում Ժորժ Եղիկյանը (Մ 23) հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 175 կգ։

Պոկում վարժությունում Եղիկյանը ֆիքսեց միայն 140 կգ՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։ Հայ ծանրորդը երկամարտում 5-րդն է 315 կգ արդյունքով։

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: