Բժիշկին չծեծեք,կազատազրկվեք

Oct 19, 2017 Comments Off on Բժիշկին չծեծեք,կազատազրկվեք

Բուժաշխատողների նկատմամբ ոտնձգություններն ու նրանց գործունեության խոչընդոտումը կքրեականացվի։ Կառավարությունն այսօր ընդունեց ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացված նախագծի նախնական տարբերակը։

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը գործադրի հավանությանը ներկայացրեց «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենսդրական նոր նախագիծ:

Օրենքի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը:

Օրենքի նախագծի լրամշակման արդյունքում սահմանվել է բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքին եւ առողջության համար ոչ վտանգավո բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով պատժվելու է 300 հազար դրամից 500 հազար դրամի չափով տուգանքով: Նույն արարքը, եթե կատարվել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով, արարքը կատարած անձի համար սահմանվել է պատիժ 1-ից երկու ամսի ժամկետով կալանք կամ 2-ից 5 տարի ազատազրկում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: