Արծվիկ Մինասյանը որպես ապրուստի միջոց խորհուրդ է տվել ճիճու պահել

Oct 22, 2017 2 Comments

Անտառահատման շուրջ կրքերը չեն հանդարտվում, Տավուշի մարզի բնակիչների եւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին օրեր առաջ կայացած հանդիպումն ընթացել է տհաճ մթնոլորտում։

Նախ հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշեր արտակարգ դեպք գրանցվեց Դիլիջանի անտառներում: «Դիլիջան ազգային պարկի» Շամախյան տեղամասում մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց և այդ ընթացքում հրկիզել հենակետի վագոն տնակը։

Ըստ տեղեկությունների, միջադեպին մասնակցել է առնվազն 40 մարդ, որոնք «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը և պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։ Այդ հրկիզումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հիշյալ տեղամաս էր այցելել նախարար Արծվիկ Մինասյանը եւ հանդիպել Շամախյան համայնքի բնակիչների հետ:

Մեզ հաջողվել է պարզել, թե ինչ զրույց է ընթացել նախարարի ու բնակիչների միջեւ։ Վերջիններս նախարարին ներկայացրել են ծանր սոցիալական վիճակը եւ դժգոհել դժգոհել Կառավարության հանձնարարականից այն մասին, որ ոստիկանությունը պետք է արգելի գյուղացիներին վառելափայտ տեղափոխել անտառներից։

Հիշեցնենք, որ դրանից շաբաթներ առաջ էլ այս տարածքի բնակիչները նույն խնդրով փակել էին Իջեւան-Երեւան ավտոճանապարհը։ Սակայն Արծվիկ Մինասյանը հակադարձել է, որ անտառ հատելը հանցագործություն է, որ չեն կարողանում ապրել, թող ճիճու մշակեն, ինչ ուզում են անեն, բայց ոչ անտառ հատեն։ Նա չի ընկրկել նույնիսկ շարքային բնակիչների փաստարկների դեմ, որ իրենց արգելում են, սակայն ավելի «թափով» մարդկանց, որոնք փայտամշակման գործարաններ ունեն, թույլատրում են։ Ընդ որում այդ խավին էլ իր պաշտպանության տակ է վերցրել Դիլիջան ազգային պարկի տնօրենի տեղակալ Անդրանիկ Պետրոսյանը, որը նշանակվել է Արծվիկ Մինասյանի կողմից։

Մինասյանը Շամախյանից ուղեւորվել է Իջեւան եւ այնտեղ էլ նույն բովանդակությամբ տհաճ զրույց է ունեցել, ինչին հաջորդել է տնակի հրկիզումը։ Սա նշանակում է, որ դիլիջանցիներն ակնհայտորեն ապստամբում են և չեն էլ պատրաստվում հնազանդորեն հետևել ամեն կարգի հրահանգների:

Ըստ ամենայնի՝ անտառի հարցն այս տարածքներում շարունակում է մնալ խնդրահարույց այն պարզ պատճառով, որ ոլորտի պատասխանատուները այդպես էլ չկարողացան հասկանալ մի պարզ իրողություն` չի կարելի հարցերը կարգավորել ընդամենը «ոչ» ասելով, պետք է լուծում տրվի այս համայնքների բնակիչների զբաղվածությանը։ Այն, ինչ տարիներ շարունակ կատարվել է դիլիջանյան անտառներում, մեկ օրում վերացնել հնարավոր չէ: Համատարած թալանը, ծառահատումները, փայտանյութի անօրինական վաճառքը եղել են ամենքի աչքի առաջ, սակայն սա չտեսնելու տալով սահմանափակվել են անտառից ցախ տանող մեկ-երկու բնակչի նկատմամբ տուգանքներ սահմանելով:

Իսկ այն բանից հետո, երբ բողոքի դուրս եկած քաղաքացիները փակեցին միջպետական ճանապարհը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, փոխանակ խնդրի մեջ խորամուխ լինելու անմիջապես հայտարարեց որ դա մի քանի անձանց կազմակերպած դավադրությունն է անձամբ իր նկատմամբ:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ապօրինի ծառահատումների խնդրին: Վարչապետը նշեց, որ առաջիկայում անտառների կառավարման եւ պահպանման արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների լուծման նպատակով տրված իր հանձնարականի հիման վրա հայեցակարգ կներկայացվի կառավարության աշխատակազմ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կատարված ուսումանսիրությունների արդյուքնում պարզ է դարձել, որ ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում ապօրինի ծառահատման դեպքերի կանխմանը: «Մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան 3 անգամ նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները»,- ասաց Կարեն Կարապետյանն ու հանձնարարական տվեց բնապահպանության, գյուղատնտեսության եւ տարածքային զարգացման նախարարներին:

Ըստ հանձնարարականի, վերջիններս պետք է շարունակեն անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնություն տալով սոցիալապես խոցելի խմբերին, եւ ապահովեն այդ գործընթացի թափանցիկությունը: «Երկրորդ՝ 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված եւ օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի եւ սահմանափակումների վրա: Երրորդ՝ երկու ամսյա ժամկետում քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման եւ խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:Ինչն ըստ էության ժամանակավոր լուծում է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Արծվիկ Մինասյանը որպես ապրուստի միջոց խորհուրդ է տվել ճիճու պահել” հրապարակմանը

  1. Vahe says:

    Ինքս ժամանակին եղել եմ օրաթերթի գլխավոր խմբագիր, ու եթե իմ լրագրողը իրականությանը չհամապատասխանող լուր տրամադրեր խմբագրությանը, ապա ես կդադարեի օգտվել նրա ծառայությունից:
    Ու Հայելի.ամ կայքի խմբագրին խորհուրգ եմ տալիս մտորել կայքի հեղինակության մասին:
    Իսկ հիմա մատնացուցեմ սխալները:
    1,Տավուշի մարզի բնակիչների եւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի օրեր առաջ կայացած հանդիպումն ընթացել է տհաճ մթնոլորտում։
    – Հանդիպումը անցել է նորմալ մթնոլորտում, տավուշցիները խոսել են աշխատատեղերի բացակայությունից: Նրանց ասվել է, որ գործադիրի մյուս կառույցների հետ կմշակվեն սոցիալական վիճակը մեղմելու առաջարկներ ու կհանդիպեն բնակչությանը:
    2, Այդ հրկիզումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հիշյալ տեղամաս էր այցելել նախարար Արծվիկ Մինասյանը եւ հանդիպել Շամախյան համայնքի բնակիչների հետ:
    – Արծվիկ Մինասյանը չի հանդիպել Շամախյան համայնքի բնակիչների հետ: Նախարարն այդտեղ այցելել է հրդեհի մասին տեղեկանալուց հետո:
    3, Սակայն Արծվիկ Մինասյանը հակադարձել է, որ անտառ հատելը հանցագործություն է, որ չեն կարողանում ապրել, թող ճիճու մշակեն, ինչ ուզում են անեն, բայց ոչ անտառ հատեն։
    – Արծվիկ Մինասյանը <> առաջարկ չի արել:
    4, Նա չի ընկրկել նույնիսկ շարքային բնակիչների փաստարկների դեմ, որ իրենց արգելում են, սակայն ավելի «թափով» մարդկանց, որոնք փայտամշակման գործարաններ ունեն, թույլատրում են։
    – Նման հարց հանդիպման ժամանակ չի շոշափվել:
    5, Մինասյանը Շամախյանից ուղեւորվել է Իջեւան եւ այնտեղ էլ նույն բովանդակությամբ տհաճ զրույց է ունեցել, ինչին հաջորդել է տնակի հրկիզումը։
    – Մինասյանը Շամախյանում չի եղել մինչև հրդեհումը և այնտեղից Իջևան ուղևորվել չէր կարող: Իջևանում նախարարը չէր կարող <> ունենալ, քանի որ Իջևանում նախարարությանը ենթակա անտառներ չկան: Աշխատանքային օրվա ավարտից հետո նախարարն Իջևան մեկնել էր իր մտերիմներից մեկին հանդիպելու նպատակով և հանդիպումն անցել է նախանձելի ջերմ մթնոլորտում:
    5, Ըստ ամենայնի՝ անտառի հարցն այս տարածքներում շարունակում է մնալ խնդրահարույց այն պարզ պատճառով, որ ոլորտի պատասխանատուները այդպես էլ չկարողացան հասկանալ մի պարզ իրողություն` չի կարելի հարցերը կարգավորել ընդամենը «ոչ» ասելով, պետք է լուծում տրվի այս համայնքների բնակիչների զբաղվածությանը։
    – «Ոչը» ասում է ազգային պարկի մասին օրենքը և նախապայմաններ չի ընդունում:
    6, Իսկ այն բանից հետո, երբ բողոքի դուրս եկած քաղաքացիները փակեցին միջպետական ճանապարհը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, փոխանակ խնդրի մեջ խորամուխ լինելու անմիջապես հայտարարեց որ դա մի քանի անձանց կազմակերպած դավադրությունն է անձամբ իր նկատմամբ:
    – Նախարաը երբեք չի ասել դա «դավադրությունն է անձամբ իր նկատմամբ»:
    Իսկ հիմա` սխալներով լեցուն նյութը`

    Պեպանյան Արծրուն

  2. Արծրուն Պեպանյան says:

    Պեպանյան Արծրուն
    11 ч ·