Գագիկ Բեգլարյանն ու Հարություն Փամբուկյանը Լաս Վեգասում նոր բիզնես հետքրքրություններ ունեն

Oct 20, 2017 Comments Off on Գագիկ Բեգլարյանն ու Հարություն Փամբուկյանը Լաս Վեգասում նոր բիզնես հետքրքրություններ ունեն

ԱԺ պատգամավոր, նախկին բանկիր, մի շարք ՍՊԸ–ների սեփականատեր, գործարար Հարություն Փամբուկյանը մի օր փակեց իր գրասենյակներն ու հեռացավ Հայաստանից: Այժմ նա բնակվում է Դուբայում:

Տրանսպորտի և կապի նախկին  նախարար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել և այդ ընթացքում հասցրել է մեծ գումարներ կուտակել: Գագիկ Բեգլարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1993թ.` ընտրվելով  Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: 2002-2008թ. եղել է  Կենտրոն համայնքի թաղապետ  և վերընտրվել է երկու անգամ (2005թ. և 2008թ): 2009-2010թ. եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 2012թ-ից մինչև 2016-ը   զբաղեցնում էր տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը:

Մեր ունեցած տեղեկություններով, Բեգլարյանն ու Փամբուկյանը այժմ միավորել են ջանքերն ու կարողությունները և որոշել են միասին աշխատել: Փամբուկյանը Լաս Վեգասում անշարժ գույք է ձեռք բերել, և գործընկերոջ հետ նոր բիզնես հիմնել:


Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: