Սամվել Ալեքսանյանը՝ Սերժ Սարգսյանի «թակարդում»

Oct 20, 2017 Comments Off on Սամվել Ալեքսանյանը՝ Սերժ Սարգսյանի «թակարդում»

Իշխանության ներսում Կարեն-Սամվել Կարապետյանների եւ Սերժ Սարգսյանի միջեւ թիմերի վերադասավորման գործընթացի ճանապարհին հնարավոր են մեծ «զոհեր»։ Շատերն են նկատել, որ Սամվել Ալեքսանյանը՝ նույն ինքը Լֆիկը, ակնհայտ գործում է առաջին թիմում, նա Սամվել Կարապետյանի հետ քավոր-սանիկ հարաբերությունների մեջ է, սակայն ուշագրավ է այն, որ առանձնակի զգուշավոր Ալեքսանյանը, որը բոլոր ժամանակներում թաց տեղ պառկող չի եղել ու գործել է ընդգծված զգուշավորությամբ, չի թաքցնում հայտարարել, որ նա Կարապետյանների թիմում է։ Այն դեպքում, երբ դեռ հստակ չէ՝ վերջիններիս կստանձնեն իշխանություն, թե վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը։ Ալեքսանյանի նման պահվածքը մի բանի մասին է հուշում, որ այստեղ խառն է Սերժ Սարգսյանի մատը։ Ու չի բացառվում, որ գործընթացների վերջնահանգրվանում Ալեքսանյանը թանկ հատուցի իր պահվածքի համար եւ նրանից ռեսուրս հետ վերցնեն, իսկ որ Ալեքսանյանը մեծ ռեսուրսների է տիրապետում, դա փաստ է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: