Քսենիա Սոբչակը հայտարարություն է տարածել.պատրաստ է հանել իր թեկնածությունը/տեսանյութ/

Oct 19, 2017 Comments Off on Քսենիա Սոբչակը հայտարարություն է տարածել.պատրաստ է հանել իր թեկնածությունը/տեսանյութ/

Հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը հայտարարել է Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտին: Իր առաջադրվելու մտադրության մասին Սոբչակը հայտնել է Վեդոմոստի թերթում հրապարակված նամակում եւ քիչ առաջ նաեւ իր հեղինակած հաղորդման շրջանակներում:

Նա նշել է, որ պատրաստ է հանել իր թեկնածությունն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի նախընտրական արշավը գրանցելու դեպքում։

«Եթե այնպես ստացվի, որ Նավալնիին գրանցեն ընտրություններում, ապա ես պատրաստ եմ քննարկել նրա հետ իրադարձությունների հնարավոր տարբերակները, այդ թվում՝ իմ թեկնածությունը հանելը»,-ասել է Սոբչակը «Դոժդ» հեռուստաալիքի եթերում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: