Եվրոպացի պաշտոնյաների համար ՀՀ վարչապետի պաշտոնի «ֆավորիտը» չէ»

Oct 19, 2017 Comments Off on Եվրոպացի պաշտոնյաների համար ՀՀ վարչապետի պաշտոնի «ֆավորիտը» չէ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-ԵՄ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության» համաձայնագրի շրջանակներում տարվող բանակցություններում սկսել են արծարծել այն հարցը, թե ով է ստանձնելու համաձայնագրով նախատեսված պարտավորությունների գործադրումը հայկական կողմից: Եվրամիության պաշտոնյաները պնդում են, որ համաձայնագիրը հնարավոր է դարձել Սերժ Սարգսյանի շնորհիվ, եւ 2018թ․ ապրիլին Հայաստանի վարչապետի անձից է կախված լինելու առհասարակ համաձայնագիրը որքանով հնարավոր կլինի իմպլեմենտացնել: 2018թ․ ապրիլից Հայաստանի վարչապետի պաշտոնը վերստանձնելու գլխավոր հավակնորդ Կարեն Կարապետյանը առհասարակ ստորագրվելիք փաստաթղթի մասին աշխատում է շատ քիչ խոսել: Նա մեկ տարուց ավելի Հայաստանի կառավարության ղեկավարն է, բայց մեկ անգամ չի այցելել Եվրամիության մայրաքաղաք, որպեսզի իր աջակցությունը հայտնի փաստաթղթին եւ աջակցություն ստանա ԵՄ-ից: Փոխարենը եվրոպացի պաշտոնյաներն արձանագրում են, որ Կարեն Կարապետյանը 2011 թվականից Ռուսաստանում զբաղեցրել է բարձր պաշտոն մի ընկերությունում, որը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ցուցակում է, եւ որի շատ պաշտոնյաներ եւս չեն կարող այցելել արեւմտյան երկրներ: Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, այս պահին եվրոպացի պաշտոնյաների համար ՀՀ վարչապետի պաշտոնի «ֆավորիտը» չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: