Երևանում թալանել են Սփյուռքի փոխնախարարին, գումարը կազմում է 220 հազար դրամ

Oct 19, 2017 Comments Off on Երևանում թալանել են Սփյուռքի փոխնախարարին, գումարը կազմում է 220 հազար դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Սփյուռքի փոխնախարար, Իսակովի պողոտայի բնակիչ, 60-ամյա Սերժիկ Սրապիոնյանը ահազանգել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 17-ի 21։30-ից մինչև հոկտեմբերի 18-ի 08։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իր կողմից վարած Nissan Qashqai մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը կոտրել են ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել մոտ 220 հազար դրամ։ Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: