Հյուսիսային Կորեան սպառնացել է «անհավանական» հարված հասցնել ԱՄՆ-ին

Oct 19, 2017 Comments Off on Հյուսիսային Կորեան սպառնացել է «անհավանական» հարված հասցնել ԱՄՆ-ին

ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարությունը  նշում է,որ  Հյուսիսային Կորեան սպառնացել է «անհավանական» հարված հասցնել ԱՄՆ-ին «ամենաանսպասելի» պահին:Հայտարարությունն արվել է Կորեական թերակղզու ափերից ոչ հեռու ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ ծովային զորավարժությունների ֆոնին:  «Հավանաբար Միացյալ Նահանգները խելքը թռցրել է՝ ուղիղ մեր քթի տակ բերելով այն թիրախները, որոնք մեզ համար առաջնային են: ԱՄՆ-ն պետք է նկատի ունենա, որ մեր հարվածը վրա կհասնի ամենաանսպասելի պահին՝ ամենաանսպասելի վայրում»,- ասվում է հյուսիսկորեական իշխանությունների հայտարարությունում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: