Արցախում նրան սպասում էին (տեսանյութ)

Oct 19, 2017 Comments Off on Արցախում նրան սպասում էին (տեսանյութ)

Արցախի հանրային  հեռուստատեսությունը փոքրիկ նյութ է պատրաստել Լեւոն Հայրապետյանի մասին.

Լևոն Հայրապետյանի անունը դեռ երկար է ապրելու մեր ու գալիք սերունդների հիշողություններում: Խոշոր ծրագրերը, որով նա մուտք է գործել Արցախ, այսօր էլ շարունակվում են իրագործվել:

Եվ բարերարի ցանկությունը արցախցուն տեսնել ավելի լուսավոր ապագայում, քայլ առ քայլ իրականանում է նաև իր գաղափարների շնորհիվ: Եվս մեկ անգամ հիշենք, որ գործարարի միջոցներով 2000-ից 2002 թվականներին վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղում. բնակավայրը դարձել է Արցախի զբոսաշրջային սիրված վայրերից մեկը: 2008թ-ի հոկտեմբերի 16-ին, Շուշիում և Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։

Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Լևոն Հայրապետյանը ռուս իրավապահների կողմից ձերբակալվել էր 2014թ-ի հուլիսի 15-ին և դատապարտվել 4 տարվա ազատազրկման` խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով։ Մի շարք փորձագետներ, սակայն, պնդում են, որ գործարարի դատական հետապնդման հիմնական պատճառը` նրա ձեռքից “Բաշնեվթ” ընկերության բաժնետոմսերը խլելն էր:

Նույնիսկ գտնվելով անազատության մեջ` Լևոն Հայրապետյանը շարունակում էր բազմաթիվ բարեգործություններ անել` ի նպաստ հայ ժողովրդի: Ապրիլյան պատերազմի օրերին, բարերարը առողջական ու ֆինանսական ծանր կացության մեջ անգամ, ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արցախին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: