Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է թուրք գործարար, հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան

Oct 19, 2017 Comments Off on Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է թուրք գործարար, հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան

Ցավով տեղեկացա, որ Ստամբուլի օդանավակայանում ժամեր առաջ ձերբակալվել է իմ ընկեր, թուրք գործարար, հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան:
Թուրքիայում «Անատոլու Կուլտուր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, առաջադիմական «Իլեթիշիմ» հրատարակչության, «Բիրիգիր» ամսագրի սեփականատեր Քավալան 2010 թվականից ի վեր` յուրաքանչյուր ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման ձեռնարկների հիմնական կազմակերպիչն է եղել:
Ս/թ հունիսի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի և «Անատոլու կուլտուր» հիմնադրամի նախագահ Օսման Կավալայի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, որը նպատակ ուներ համատեղ ուժերով վերակառուցելու երկխոսության կամուրջները, վերականգնելու արդարությունը և արդարության հիմքի վրա մի օր հաշտեցնելու հայ և թուրք հասարակությունները: Օսման Քավալայի հետ միասին հաստատեցինք նաև, որ միացյալ ուժերով աշխատելու ենք այն բոլոր ծրագրերի ուղղությամբ, որոնք կծառայեն ոչ միայն հայ և թուրք, այլ նաև Փոքր Ասիայում ապրող բոլոր հասարակությունների միջև մշակութային երկխոսության հաստատմանը:
Օսման Քավալան վերջերս երկու անգամ Հայաստան էր այցելել։ Նա Թուրքիայի Բուրսա քաղաքի և Նիլյուֆեր շրջանի քաղաքապետական թատրոնի` Հայաստան կատարած հյուրախաղերի ֆինանսական ծախսերը հոգալու պատասխանատվություն էր ստանձնել։ Նշենք, որ այս թատերախումբը թուրքերեն էր թարգմանել տվել (Պողոս Չալկըջյանին) ու բեմադրել Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը. Թուրքիայում այն ներայացնելուց հետո ցանկություն կար պիեսը խաղալ նաև Հայաստանում: Կային բազմաթիվ մշակութային ծրագրեր, որոնք պետք է մեծ խանդավառությամբ կյանքի կոչվեին:

Այս մասին տեղեկացրել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: